ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար`

հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա:

Դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար  մոտեցումներ:

Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։

Պարտականություններ

առարկայի դասավանդում,

ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպում:

Պահանջվող հմտություններ և ունակություններ

մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,

սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,

հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն,

համակարգչային հմտություններ (MS Office, Internet),

կազմակերպչական հմտություններ,

միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում,
սեր և լուրջ վերաբերմունք կրթությանը ու ինքնակրթությանը։

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է  [email protected] էլ. հասցեին ուղարկեն.

ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով,
նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում),
դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70      հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին տեսանյութը կարող եք դիտել հետևելով հղմանը:




Լրահոս