Հետաքրքիր հանգիստն առջևում է. ՀՀ ԱԻՆ աշխատակիցների երեխաներն ուղևորվեցին մանկական ճամբար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի և նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 2-11-ը ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև` մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստը կացնկացնեն Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:

Նախարարության բակում դեպի Լոռի ուղևորվող ավտոմեքենաները սպասում էին 10-15 տարեկան 112 երեխայի, որոնց հագեցած ամառային արձակուրդ է սպասվում բնության գրկում:

Երեխաներին ճանապարհելու և ուրախ տրամադրություն պարգևելու էր եկել նաև ԱԻՆ փողային նվագախումբը:

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հանձնարարականով` երեխաների հետ «Գուգարք» մեկնեց նաև ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:

Ճամբարի օրակարգի համաձայն` երեխաներին սպասվում են հետաքրքիր արշավներ, տարբեր հանդիպումներ, ուսումնավարժանքներ և դասընթացներ:

Լ. Մելիքյանը նշեց, որ օգոստոսի 9-ին ճամբարում յուրօրինակ հանդիպում է նախատեսված: Ճամբարականները կհանդիպեն ԵԿՄ պատանի երկրապահներին՝ կկիսվեն պատանի փրկարարաների և երկրապահների հետաքրքրություններից, կկազմակերպեն համատեղ սպորտային և մշակութային միջոցառումներ: Լոռու և Շիրակի մարզերի պատանի երկրապահներն ԱԻՆ ճամբարականների հետ կմրցեն ջրային խաղերում, ֆուտբոլ, վոլեյբոլ և սեղանի թենիս մարզաձևերում:

«ԱԻՆ մանկական ճամբար» ծրագիրն իրականացվում է արդեն 4-րդ տարին և Արհկոմի աշխատանքային ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում:




Լրահոս