Բարսելոնան մտադիր է Կոուտինյոյի տրանսֆերը գնել մինչև Գամփերի գավաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն համարվում է կատալոնական «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային պատուհանի նպատակներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, «կապտանռնագույնները» ակտիվ գործողություններ են կատարում, որպեսզի ձեռք բերեն կիսապաշտպանի տրանսֆերը:

Հաղորդվում է, որ երեկ երեկոյան «Բարսելոնայի» ներկայացուցիչները ժամանել են Անգլիա, որպեսզի բանակցություններ վարեն «մերսիսայդցիների» հետ:

Բանակցությունները դեռ նոր են սկսվել, սակայն կատալոնական ակումբն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ, ինչը բավականին մեծ օգուտ կտա կողմերին բանակցություններն ավելի արագ կատարելու համար:

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը մինչև Գամփերի գավաթը, որը կայանալու է օգոստոսի 7-ին: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» «Լիվերպուլին» կվճարի 100 մլն եվրո:




Լրահոս