ՖՈՏՈ. Պայթյուն Կապանի գազալցակայանում. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից: Փաստի առթիվ քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս