
Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հրդեհը կասեցվել է, կրակն այլեւս չի տարածվում:
«Վտանգավոր նյութերն այրվող տարածքից հեռու են գտնվում, իսկ այս պահին այն նյութը, որն այրվում է իրենից վտանգ չի ներկայացնում»,- հավելեցին նախարարությունից:
Լուսանկարները` «Ֆեյսբուք» սովիալական ցանցից: