
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ: Իսկ նրա փոխարեն փոխնախարար է նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատված Արա Նազարյանը:
Ակնհայտ է, որ պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը համակարգ է բերում պաշտպանության ոլորտի մասնագետներին: ArmLur.am-ի տեղեկություններով` Հայկարամ Մխիթարյանին վաղուց էին ցանկանում հեռացնել համակարգից և այս պաշտոնին նշանակելով` այդ գործընթացը դանդաղ են կատարում:
Մեր տեղեկություններով, Մխիթարյանն այդ պաշտոնում երկար չի մնալու՝ ընդամենը մի քանի ամիս, ապա` ընդմիշտ կհեռացվի աշխատանքից: