Global Firepower ընկերության վարկածով՝ աշխարհի 133 ուժեղագույն բանակների վարկանշային աղյուսակում Հայաստանի 93-րդ հորիզոնականում է։ Հարևաններից Իրանը 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ հորիզոնականներում են։
Ուժեղագույնների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Թուրքիա, Գերմանիա և Եգիպտոս: Վարկանշային աղյուսակը եզրափակում է Բութանը։
Վարկանշային աղյուսակը կազմելիս մասնագետներն ուշադրություն են դարձրել ավելի քան 5 տասնյակ գործոնի։ Հաշվի է առնվել ոչ միայն զորաքանակը, այլև հասանելի զինատեսակների բազմազանությունը, բնական պաշարների ծավալը, երկրի աշխարհագրական դիրքը և այլն: ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ միավորներ են ստացել։