ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Սերժ Սարգսյանի վարկանիշը հասել 10 տոկոսի․ պարզաբանում է Ադիբեկյանը. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

factor.am-ը գրում է. «Օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք, կարելի է ասել` սկանդալային էին: Հարցման տվյալներով` երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վարկանիշն ընդամենը 10 տոկոս է, մինչդեռ գործող վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի վարկանիշը վեց անգամ ավելին է` 60 տոկոս: Ըստ Ադիբեկյանի հարցման` Սերժ Սարգսյանից կրկնակի բարձր վարկանիշ ունի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 20 տոկոս։ Հավանաբար այս աննախադեպ արդյունքներն էին պատճառը, որ մամուլում գրեթե անդրադարձ չեղավ հարցմանը, հատկապես` Սերժ Սարգսյանի 10 տոկոսանոց վարկանիշին։ Այս սկանդալային հարցման պատվիրատուների և արդյունքների շուրջ Factor.am-ը զրուցել է սոցիոլոգի հետ։ Ադիբեկյանի ներկայացմամբ` հարցումն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերից ընդգրկված 5500 չափահաս բնակիչների շրջանում, 4 կուսակցությունների պատվերով: «Հարցումն այսպես ենք իրականացրել. թե նորաստեղծ իշխանությունում մարդիկ իրենց հույսն ո՞ւմ հետ են կապում, կարդարացվե՞ն արդյոք իրենց սպասելիքները և քաղաքական գործիչների կողմից տրված խոստումները կիրականանա՞ն: Այդ առումով Կարեն Կարապետյանին հավատում էին, որ նա կարող է ինչ-որ մի բան փոխել։ Ծառուկյանի վարկանիշը զիջել է վարչապետին երեք անգամ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի դառնալու վարչապետ, հետևաբար հարց լուծող չէ, այս հիմքի վրա նրա վարկանիշը իջել է մինչև 10 տոկոս»,- ներկայացրեց Ադիբեկյանը։

«Նախագահին և վարչապետին ընտրող մարմինը՝ խորհրդարանը, ՀՀԿ-ի վերահսկողության ներքո է, ուստի վարչապետ կընտրի նրան, ում իշխող կուսակցությունը կառաջադրի: Խնդիրն այն է, թե արդյոք ՀՀԿ վերնախավը կցանկանա՞ ունենալ նոր վարչապետ»,- նկատեց Ադիբեկյանը։
Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս