ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ. րոպեներ անց մի քանի ռումբ ևս հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի մետրոպոլիտենի «Պերսոնս գրին» կայարանում արտակարգ պատահար է գրանցվել. տեղեկացնում է BBC-ն: Ականատեսների վկայությամբ՝ գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Պայթյունի վարկածի մասին տեղեկացնում է նաեւ «Ռոյթերսը»:

Պայթյունին հաջորդել է հրդեհը. այս պահին կայարանը շրջափակված է ոստիկանական ուժերով:

«Սան» գործակալության տվյալներով, մի քանի մարդ այրվածք է ստացել:




Լրահոս