Դիեգո Կոստան այսօր պետք է բուժզննում անցնի Աթլետիկոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան այսօր պետք է բուժզննում անցնի «Աթլետիկոյի» համար, այն բանից հետո, ինչ մադրիդյան ակումբը համաձայնության է եկել անգլիացիների հետ հարձակվողի` 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխության շուրջ:

Այս մասին հայտնում է «AS»-ը:

Այդուհանդերձ, նշվում է,որ 28-ամյա հարձակվողը կարող է դառնալ իսպանական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավելի վաղ Կոստան հրաժարվել էր վերադառնալ Անգլիա, քանի որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ հույսեր չի կապում Կոստայի հետ նոր մրցաշրջանում, և նրան հրամայել է մարզվել երկրորդ թիմի հետ:

«Աթլետիկոյի» գույները Կոստան արդեն պաշտպանել է 2010-ից 2014 թվականներին:




Լրահոս