Սերժ Սարգսյանի մտերիմը զարմուհուն փորձում է քաղաքապետ դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաեւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաեւ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը:

Նշենք, որ նա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է: Ի դեպ, վերջինս Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել եւ հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Իսկ ինչպես հայտնի է` Վալերի Մեջլումյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է: Փաստորեն ստացվում է, որ հանքագործ զարմուհուն հիմա էլ ավագ Մեջլումյանը փորձում է քաղաքապետ դարձնել:

 




Լրահոս