ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Վաղը, հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին Երևանի Best Western Congress հյուրանոցում կմեկնարկի Արևելյան գործընկերության հինգերորդ հանդիպումը Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի շրջանակում, որին կմասնակցեն շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ:
Այս տարվա միջոցառման թեման է գյուղատնտեսութան ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների կիրառումը:
Հանդիպման օրակարգը կցվում է:
***
Հոկտեմբերի 3-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանը:
Թեման՝ Վերջին զարգացումները Ջավախքում, ինչ անդրադարձ կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:
***
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
ԹԵՄԱ՝ վերջին իրադարձությունները Ջավախքում. հայ-վրացական հարաբերությունների զարգացաման հեռանկարները:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:
ԹԵՄԱ՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում անժամկետ դասադուլ հայտարարած աշակերտների և ուսուցիչների բողոքը. դպրոցի անբարենպաստ պայմաններն ու խնդրի լուծման հեռանկարները:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա « Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալված սկանդալն ու հասունացող նոր իրադարձությունները» թեմայով մամլո ասուլիսը:
Բանախոսներն են՝ քաղաքագետ, նույն համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:
Բանախոսները կանդրադառնան ԿԳ նախարարին ուղղված բաց նամակին, Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալված սկանդալին, հասունացող իրադարձություններին և այնտեղ առկա մի շարք այլ խնդիրների:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում / հասցե՝ Երևան, Մ. Խորենացի 15/ տեղի կունենա է«Փախստականները և որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինար: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ ՎահրամՄկրտչյանը:
Միջոցառումը կազմակերպվել է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն (ԱՓՇԱՏԿ)հիմնադրամի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ :
***
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
ԹԵՄԱ՝ վերջին իրադարձությունները Ջավախքում. հայ-վրացական հարաբերությունների զարգացաման հեռանկարները:
***
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:
ԹԵՄԱ՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում անժամկետ դասադուլ հայտարարած աշակերտների և ուսուցիչների բողոքը. դպրոցի անբարենպաստ պայմաններն ու խնդրի լուծման հեռանկարները:
***
Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։
Ծրագրի նպատակն է ձևավորել բարձր ստանդարտներ ձեռնարկատիրական կրթության բնագավառում և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված և «սիրված» կլինեն հաճախորդների կողմից: Հայաստանի ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ակադեմիան կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, որին կնախորդեն դիմորդների ընտրության և հարցազրույցի փուլերը: Առաջին փուլի համար կընտրվեն մինչև 15 ստարտափեր, որոնց հետ աշխատանք կտարվի հաջորդող շաբաթների ընթացքում:
Ասուլիսի բանախոսներն են.
– ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպա
– ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների փոխնախարար Էմիլ Տարասյան
– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյան
– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկով
– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նաեհեր
– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի փորձագետ Պիեռ Պրիերվիխ
– Catalyst հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյան
– Catalyst հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյան։