Իրաքի քրդերը ռազմական ուժ են կուտակում Քիրքուքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Rudaw հեռուստաալիքը հայտնում է, որ իրաքյան Քրդստանի փոխնախագահ Կոսրատ Ռասուլը կարգադրել է Փեշմերգայի 6000 մարտիկ ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուքի շրջան:

Ռասուլի փոխանցմամբ՝ իրաքյան բանակը նույնպես շարժվում է դեպի Քիրքուք և կարող է հարձակվել նրա վրա. «Սակայն չեմ կարծում, թե դա հեշտ կլինի նրա համար:

Փոխնախագահը նշել է, որ Քրդստանը չի ցանկանում ռազմական գործողությունների մեկնարկ և փորձում է կոնֆլիկտը կարգավորել երկխոսության միջոցով»:




Լրահոս