
Սիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը:
Նրա խոսքով` հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից:
«Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,- ասել է
Ռայան Դիլոնը:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հատնել էին «Իսլամական պետություն»-ից` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին: