ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր դատարանները շատ արդար են, եւ դատարանը կորոշի, եթե նրանք արդար են, բաց կթողնի: Բաց թողնողը ո՛չ ԱԺ նախագահն է, ո՛չ էլ նախագահը»:ԱԺ նախագահ Հովիկ ԱբրահամյանԱյս էլ որերորդ անգամ իր ֆանտաստիկ հայտարարություններով զարմանք է հարուցում ԱԺ նախագահը: Մեկ խոսում է զենքերի օրինականության, մեկ պատգամավորների` ԱԺ նիստերին ներկա լինելու անհրաժեշտության, հիմա էլ՝ արդար դատարանների մասին, որոնք ոչ թե քաղբանտարկյալներ են դատել, այլ հանցագործներ: Այսինքն` Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Բարեղամյանը «եւ մյուսները» քրեական հանցագործներ են, որոնց տեղը բանտում է: Նրանք հանրության համար լուրջ վտանգ են ներկայացնում, դրա համար էլ ռեժիմի սպասարկու «արդար դատարանը» չի կարող որեւէ բան անել: Այսպես եթե շարունակվի, Հովիկ Աբրահամյանի մեջքին թեւեր էլ կաճեն




Լրահոս