Ինչ է կատարվում ԵՊՀ-ում. ուսանողները դասադո՞ւլ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են հայտարարել և հրաժարվում են ներկայանալ դասերին:

Մեզ հասած տեղեկություններով` պատճառը անգլերենի դասաժամերի կրճատումն է: Բանն այն է, որ այն ֆակուլտետները, որտեղ անգլերենն ուսուցանում են մոտ երկու կիսամյակ, նոր որոշումով դասաժամերը կրճատվել և դարձել են մեկ կիսամյակ:

Մինչդեռ մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն, ի պատասխան մեր հարցի, մեկնաբանեց, որ այսօր 10-20 ուսանող բացականչել է դասադուլ, ապա գնացել` դասի:

Ըստ ռեկտորի` իրավիճակը հանգիստ է, դասընթացը նորմալ հունով ընթանում է: Ինչ վերաբերում է անգլերենի դասաժամերի կրճատմանը, մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունը` հավելելով, որ չի կարող դասաժամ կրճատվել. դա տրամաբանական չէ:




Լրահոս