«Պանտեռա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա հարձակվելու մեջ կասկածվողների ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում պահնորդական ընկերության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա, վիճաբանել այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:

ArmLur.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 5.10-ին, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Դիլիջանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:




Լրահոս