Սերժ Սարգսյանի հրամանով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավարի անունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գագիկ Հովհաննիսյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,-ասված է հրամանագրում:




Լրահոս