«Գրանդ Քենդի» -ից դժգոհությունները հասան Վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների՝ ընկերությունից դժգոհությունները շարունակվում են: Այստեղ մարդիկ աշխատում են առանց այդ էլ շատ դեպքերում ցածր աշխատավարձով, ու պարզվում է՝ աշխատանքից հեռանալուց հետո վերջնահաշվարկ չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նախկին աշխատակից Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը:

Այս գործով մի քանի դատական քննություններ են տեղի ունեցել, սակայն Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արսեն Չիչոյանը մերժել էր քաղաքացու հայցը: Բայց այս հանգամանքը չի հիասթափեցրել Սուրեն Ազոյանին, եւ նա բողոքարկել է կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում:




Լրահոս