«Մրցույթները եղել են բաց, գաղտնի, որոնց ընթացքին հետեւել են բազմաթիվ լրագրողներ»:Արտաշես Թումանյան «Առավոտ»Հիմա չհասկացանք` այդ մրցույթները բաց են եղել, թե գաղտնի: Ընդհանրապես, եթե մի բան բաց է, ապա այն չի կարող գաղտնի լինել, եւ հակառակը: Սակայն, հաշվի առնելով «Լինսի» փողերով արված աշխատանքի մասին պարոն Թումանյանի վերջերս հնչեցրած ինքնագնահատականը, պետք չէ զարմանալ անհամատեղելին համատեղելու նրա տարօրինակ ձգտման վրա: Եթե մարդը ամենաչկոռումպացվածն ու որակյալն է համարում մի ծրագիր, որի արդյունքում միլիոնավոր դոլարներ թալանվեցին եւ համատարած կերպով խայտառակ որակի աշխատանքներ կատարվեցին, ապա գաղտնի ու բաց հասկացությունների համադրումը մանրուք է թալանի ու չկոռումպացվածության երեւույթների նույնականացման համեմատ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ