ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրում տեղի ունեցած դեպքից հետո մանկապարտեզներում հսկողությունը կուժեղացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը բարձրացրեց մանկապարտեզներում և դպրոցներում անվտանգության խնդիրը՝ որպես օրինակ բերելով երեկ Արմավիրում տեղի ունեցած դեպքը:

«Ես այսօր Ձեզ մի գրություն եմ գրել և նկարագրել, որ մի քանի վայրերում խնդիրներ կան: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզների և դպրոցների անվտանգությունն ապահովելու համար», – նշեց նա:

Ի պատասխան` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ դիմելու են Երևանի ոստիկանությանը, որպեսզի հսկողությունն ուժեղացնեն:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս