Նիկոլ Փաշինյանն առաջարկեց 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան նպաստը 50 հազարից դարձնել 500 հազար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դարձնելով 500 հազար:

«Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ և 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,- դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց Փաշինյանը:

Ի պատասխան նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում. նպաստների համար նախատեսված 10 մլրդից միայն 71 տոկոսը հատկացվում են երրորդ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին:




Լրահոս