ՕՐԵՆՔԻՑ ՄԻ ՏԱՌ ԱՆԳԱՄ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

– Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա
Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ
Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ  շեյխի հետ հանքային ջրերի
գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100
գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության
որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար
Ներսես Երիցյանի գլխավորությամբ:

-Ես բազմիցս իմ վերաբերմունքն ասել եմ Սասուն Միաքայելյանի նկատմամբ: Ես
կարծում եմ, որ այս հարցում նկատի չեն ունեցել անգամ օրենքի մեկ տառը, որը
ասում է, որ որեւէ մի վճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվեն անձի որակները
եւ կամ իր այս կամ այն արժանիքները, իր արածը պետության առջեւ: Մեզ մոտ
դարձել է բացասական պրակտիկա, երբ որ ոչ թե օրենքն է պաշտպանվում, այլ
օրենքի տարրը օգտագործում են որպես պատժամիջոց՝ իշխանության ասածով իրեն ոչ
ճիշտ պահած մարդու հանդեպ: Դա շատ տխուր բան է, այն էլ, երբ դա տեղի է
ունենում անազատության մեջ գտնվող մարդու հանդեպ, այս դեպքում ես մեծ
խնդիրներ եմ տեսնում: Ես ինձ թույլ կտամ չունենալ կարծիք Գագիկ Աբրահամյանի
վերաբերյալ, թեեւ կրկնում եմ, որ ինչ արվում է, արվում է ոչ այնքան
ինքնուրույն, այլ դա քաղաքականության ճիչ է, որը իրականացվում է ՀՀԿ
խմբակցության այս կամ այն պատգամավորի կողմից:  Մենք արդեն ասել ենք, որ
վարչապետի քայլերը բոլորովին չեն բխում օրենքից: Նրա քաղաքականությունը
ուղղված չէ ժողովրդի բարեկեցության բարելավմանը:
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԱԺ պատգամավոր




Լրահոս