
Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի և ակցիայի կազմակերպիչների միջև այսօր վիճաբանություն տեղի ունեցավ:
«Թող իրենց խնդիրները լուծեն կարգախոսներով, ոչ թե ճնշում գործադրելով մյուս ուսանողների վրա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, որից հետո անվտանգության աշխատակիցներին ասաց, որ թույլ տան ակցիայի մասնակիցներից երկու հոգի ներս գան:
Այս ամենից հետո ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի և ակցիայի կազմակերպիչներից երկուսի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
«Ձեռքերդ մի բարձրացրու», ակցիայի մասնակցին դիմեց Ալիկ Ղարիբյանը: