ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետևից հետախուզումներ են հայտարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայատնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ: Մասնավորապես զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ, որպեսսզի իրենց գործը առաջ տանեն:

Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ, եւ առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին:

Նախաքննությամբ բացահայտվել է, որ մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով։

5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի՝ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ. Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՊՆ երկրորդ պաշտոնյայի նկատմամբ է, որ հետախուզում է հայտարարվում: 2017 թվականի ապրիլից հետախուզում է հայտարարվել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ, եւ 7 ամիս է անցել, սակայն նրան դեռ չեն գտել:




Լրահոս