Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ տեղ ունեն գնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձինք այցելելու են Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան: Այցն, ինչպես միշտ, լուսաբանվելու է միայն սահմանափակ լրատվամիջոցների կողմից:

Ինչպես հայտնի է՝ կառավարության՝ մարտի 16-ի որոշմամբ Դիլիջանում տարածք էր տրվել պաշտպանության նախարարությանը, որտեղ պետք է անցկացվեր Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի գործունեությունը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին պաշտպանության նախարարն արդեն այցելել էր վարժարան, ծանոթացել պայմաններին: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի՝ այնտեղ այցելելու օրն է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին տեղում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ Ս. Սարգսյանին դիմավորելու համար:




Լրահոս