ԱԺ-ում կքննարկվի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը. ՀՀ ԱՆ-ն չի կատարել Ս.Սարգսյանի հրամանագրով իր վրա դրված գործառույթը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վաղը կքննարկի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը. որ հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանն ու Գալուստ Սահակյանը:

Սակայն 2016թ. փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանվել էր սահմանադրական փոփոխություններից հետո ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Ըստ այդմ, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը պետք է մշակեր ու ԱԺ ներկայացներ ՀՀ արդարադատության նախարարությունը:

Այնինչ՝ ՀՀ ԱՆ-ն այդպես էլ չի կատարել Ս.Սարգսյանի հրամանագրով իր վրա դրված գործառույթը: Ավելի ճիշտ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախարարությունը պատրաստ է եղել նախագիծ մշակելու, բայց այդ իրավասությունը ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց վրա են վերցրել, որպեսզի պալատի լիազորությունները սահմանափակող նախագիծ ներկայացնեն»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս