Պահանջել են 4 տարվա ազատազրկում.առաջիկյաում կհրապարակվի Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրյալներից Արթուր Մովսիսյանի դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կհրապարկվի քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրյալներից Արթուր Մովսիսյանի դատավճիռը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրող դատախազը Արթուր Մովսիսյանի համար դատարանից պահանջել է ազատազրկում 4 տարի ժամկետով:

Ինչպես հայտնի է՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի՝ Արթուր Մովսիսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որին ավելի ուշ հայտնաբերեցին Ռուսաստանի Դաշնությունում եւ 2016 թվականի նոյեմբերին տեղափոխեցին Հայաստան:

Վերջինիս հայտնաբերելուց հետո իրավապահ համակարգը որոշում կայացրեց Արթուր Մովսիսյանի մասով հարուցված քրեական գործը չմիացնել Ժիրայր Սէֆիլյանի քրեական գործին, եւ Արթուր Մովսիսյանի մասով քրեական գործը քննվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ու հիմա մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանից պահանջել է Արթուր Մովսիսյանին ազատազրկման դատապարտել 4 տարի ժամկետով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատարանից պահանջելու են արդարացման դատավճիռ. «Արթուրը դատարանում հայտնել է, որ մեղադրանքը շինծու է, եւ նա այս ամենի հետ կա չունի: Սպասենք դատարանի որոշման»:




Լրահոս