Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչությունն ու շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բաժինը միաձուլման ձեւով վերակազմակերպվել է սեյսմիկ ռիսկի գնահատման եւ նվազեցման բաժնի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում կրճատվել է 10 հաստիք:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կառաջանա ֆինանսական միջոցների խնայողություն, տնտեսում:
Իսկ ահա նախագծի ընդունումը այս եւ այլ տարիների պետական բյուջեում առաջացնում է 4 մլն 143 հազար դրամի տնտեսում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետը հանձնարարել էր քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ` հանրապետական գործադիր մարմնի ենթակայության տակ գործող մարմինների եւ կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարության, թվաքանակի կրճատման, օպտիմալացման վերաբերյալ: