ՍԽԱԼ ԱՄՍԱԹԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք  պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից: Ու այդ մերժման որոշումը կայացվել է ամսաթվի սխալներով: Դրա համար էլ երեկ Սուքիասյանների փաստաբանների հայատրարությունից հետո ճշտում արեց գլխավոր դատախազությունը, որից հետո փաստաբանները հայտարարեցին. «Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն եւ օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում: Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց: Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերել մեր բողոքին եւ արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար»:




Լրահոս