
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է ցած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ (6-7-րդ հարկերի միջակայք) 1998 թ. ծնված Ք. Ա.-ը ընկել է հարակից գտնվող մեկ հարկանի շինության տանիքին, այնուհետև՝ գետնին:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ք. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: