Պայթյուն Ախալցխայի հայազգի պատգամավորի մեքենայի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել, հայտնում է akhaltskha.net-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին: Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս: Ախալցխայի հասարակությունը մտահոգված է կատարված պայթյունի հետեւանքով եւ սպասում է հետաքննության արդյունքներին։




Լրահոս