ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բացի նոր «Վոթերմաստեր» տեսակի մեքենան բերելուց, ուրիշ ի՞նչ աշխատանքներ են կատարվում Սեւանի ափերը մաքրելու համար:Էդիկ Մանգասարյան, 62 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Դե էդ մեքենաներն են: Մնացածը ժողովուրդն ա ամեն ինչ անում մաքրելու համար, ցավդ տանեմ, ուրեմն ասեմ` նախարարությունում գործակալություն գոյություն ունի, որ էդ ամբողջ ինֆորմացիան իրա մոտ ա, ես որ էս պատասխանում եմ, ոչ որպես կամպիտենտ, ես ընդամենը պատասխանում եմ որպես էդ տարածաշրջանից, որ տեսնում եմ ինչ ա տեղի ունենում: Ազգային պարկի մասով եմ ես պատասխանատու, չէ որ էդ կառավարման պրոցեսը հո իմ ձեռը չէ՞: «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ու այս մարդը կոչված է զբաղվելու Սեւանի խնդիրներով: Գնդոյանը կարծում է, որ ինքը պետք է նստի աշխատասենյակում, աշխատավարձ ստանա, իսկ լճափն էլ ժողովուրդը մաքրի: Իհարկե, գտնված գործ է. էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:




Լրահոս