ՀԾԿՀ-ն 1 մլն դրամով տուգանեց Աշոտ Արսենյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր երեկվա նիստում տուգանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար:

Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները: Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության պատճառով: Սակայն սա չի խանգարի ՀԾԿՀ-ին` ընկերությանը 1 մլն դրամով տուգանելու մասին որոշում կայացնել:




Լրահոս