Գլխավոր դատախազությանը չի հաջողվի Վազգեն Խաչիկյանից բռնագանձել յուրացրած կենսաթոշակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությանը այս տարի չի հաջողվի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանից բռնագանձել յուրացրած կենսաթոշակները: Այս գործով դատական նիստերն այս տարի այդպես էլ տեղի չունեցան, ու «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հերթական նիստը նշանակվել է հաջորդ տարի՝ 2018 թվականի հունվարի 24-ին:

Հիշեցնենք, որ Խաչիկյանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո ազատ արձակվել: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան` պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել` փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չէր կայացել:




Լրահոս