ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 զոհ, 28 վիրավոր. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 22-ից 25-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է գողության 21, անձի առևանգման և խարդախության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս