Երեկ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակիցներից մեկը նամակ է գրել «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեով: Տիկինը կամ աղջիկը, քանի որ անունը չի նշվում, դժգոհ է ԱԺ-ում անհավասար պայմաններից:Նամակագիրը աշխատում է Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական: «Եւ պետք է ասեմ, որ այն քիչ թվով օգնականներից եմ, ովքեր հայտնվել են օրենսդիր մարմնում ոչ «ծանոթ բարեկամ» սկզբունքով: Արդեն երկու տարի է՝ բախվում եմ տհաճ մի երեւույթի հետ, ինչի մասին ցանկացա հայտնել Ձեզ` ակնկալելով Ձեր աջակցությունը»: Օգնականը տեղեկացնում է, որ ԱԺ-ում տոնական օրերին` Նոր տարի, Մարտի 8 եւ այլն, աշխատակազմին տրվում է լրացուցիչ աշխատավարձ: Բացի այդ, ամանորյա տոների կապակցությամբ մի շարք ընկերություններ իրենց արտադրանքների տեսքով տարբեր նվերներ են ուղարկում խորհրդարանին: Սակայն պատգամավորների օգնականները ԱԺ-ի բարիքներից չեն օգտվում: «Այնպիսի տպավորություն է, կարծես մենք ԱԺ-ի աշխատակիցներ չենք, օտարներն ենք»,- վրդովված գրել է օգնականուհին: «Որպես կին, շատ վատ եմ զգում, երբ Մարտի 8-ի առթիվ բոլոր իմ աշխատանքային ընկերուհիները ԱԺ աշխատակազմից նվերներ ու խրախուսական աշխատավարձ են ստանում, իսկ ես չգնահատված տուն եմ գնում»,- նշել է մեր նամակագիրը` պահանջելով հավասար պայաններ ստեղծել խորհրդարանի աշխատակիցների համար:Նշենք, որ եթե նախկինում Աժ պատգամավորներին «հասանելիք» երկու օգնականները անգամ աշխատավարձ չէին ստանում, հիմա արդեն նրանցից մեկը պետբյուջեից է սնվում, իսկ երկրորդ օգնականին պատգամավորը վարձատրում է իր գրպանից:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԴԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ