ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անեկդոտ պատմելը, երգելը, բանաստեղծություն կարդալը, որոնք բնորոշ են մարդուն, Հայաստանում քննադատության առիթ են դառնում, երբ դա անում է պետական պաշտոնյան»:Ալիկ Սարգսյան «Իրատես դե ֆակտո»Պարոն ոստիկանապետը, լինելով ուտող-խմող, ասող-խոսող, երգող-պարող մարդ, շատ ճիշտ է նկատել, որ հասարակության զգալի մասը դժգոհում է պաշտոնյայի այդ տեսակից: Բա իհարկե, մարդիկ պաշտոնյաներից միանգամայն այլ ակնկալիք ունեն: Նրանք չինովնիկներին տեսնում են կոնկրետ խնդիրներ լուծողի կարգավիճակում: Իսկ երբ, օրինակ, դատախազ-դատավորները, իրենց գործը թողած, երգում ու պարում են, իհարկե, պիտի քննադատության արժանանան: Բա ի՞նչ սրտով են նրանք պարում, եթե երկրում հանցագործությունների թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ դրանք ավելի լկտի դրսեւորումներ են ունենում: Իսկ պատժվողներն էլ կոնկրետ հրահանգներով են միայն պատժվում, ինչպես պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը ՀՔԾ-ի կողմից:




Լրահոս