
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում»: «RMC»-ն հայտնում է, որ երկու ակումբներն արդեն համաձայնության են եկել:
Ֆուտբոլիստը իր նոր ակումբի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի 10-12 մլն եվրո: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում: