
«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում»: Հայտնում է «Express»-ը:
Աղբյուրը հայտնում է, որ ալժիրցի ֆուտբոլիստն ավելի շատ նախընտրում է միանալ «զինագործներին», քան «Լիվերպուլին»: Նաև հաղորդվում է, որ կիսապաշտպանն արդեն տուն է գնել Լոնդոնում:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 57 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մահրեզի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», ով փոխարինող է փնտրում Ֆելիպե Կոուտինյոյին: