ԽԱԲԱՐ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով` շաբաթ-կիրակի Ծաղկաձորում ԲՀԿ կուսակցության ղեկավարը կազմակերպել է երիտասարդական ինչ-որ հավաք, որին հրավիրված են եղել երիտասարդներ ՌԴ-ից: Քննարկումները վերաբերել են Հայաստանի ներքաղաքական, համագործակցության  խնդիրներին:«ժողովուրդ»-ի տեղեկություններով` այսօր եւս Ծաղկաձորում սպասվում է շատ ավելի լուրջ հավաք, որին փակ ռեժիմով մասնակցելու են ՀՀ քաղաքական վերնախավին քիչ թե շատ մասնակցություն ունեցող կառույցների ներկայացուցիչներ, ղեկավարներ: Հավաքի օրակարգը` երկրի ապագային, մարտավարությանը նվիրված խնդիրներ, կադրային հարցեր: Ըստ մեր տեղեկությունների` հավաքը նախաձեռնել է նախագահականը: Երեկ, սակայն, այս տեղեկատվությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց. ՀՀԿ մամուլի խոսնակն ու նախագահի մամուլի խոսնակները հեռախոսազանգերին  չպատասխանեցին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ամեն դեպքում, հարցին` «Բացառո՞ւմ եք, որ նման հավաք լինի», Գալուստ Սահակյանը դիվանագիտական պատասխան տվեց. «Չեմ կարող ասել»: Նույնպիսի` «տեղյակ չեմ» պատասխաններ լսեցինք նաեւ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից եւ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանից: Իսկ, օրինակ, մեկ պատգամավոր մեր հարցին` «Վաղը Ծաղկաձոր գնո՞ւմ եք, բա ո՞վ է գնում» պատասխանեց. «Ես չէ, իսկ ո՞վ` չգիտեմ»: Նրա անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, սակայն որոշ տեխնիկական հարցեր ճշտելու պատճառով արդեն երկրորդ զանգից հետո նա ասաց, որ նկատի է ունեցել ՀՀԿ երիտասարդական թեւի` ամեն ուրբաթ-շաբաթ տեղի ունեցող  ծաղկաձորյան հավաքները:




Լրահոս