ԲԱՐԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը քաղաքի սպորտդպրոցի պատին փակցրել է Գարեգին Ավդալյանի կիսանդրին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարոն Մնացականյանից պարզել, թե այդ ինչ արժանիքի համար է նման պատվի արժանացել Ավդալյանը: Այս պարզ հարցադրմանը պարոն Մնացականյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ինչի՞ համար ենք որոշել այդ արժանիքները գնահատել կամ չգնահատել, որ շատ հետաքրքիր է, կգաք Թալին, կբացատրենք` որ արժանիքի համար: Կամ ուզո՞ւմ եք, գնացե՛ք սպորտդպրոց, հարցրե՛ք, կասեն: Օդի միջից ուզում եք հարցազրույց անեք, որ Թալին չեք եկել, ի՞նչ գիտեք` ինչ ա փակցված, քու տեղեկությունները ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ ունես կամ չունես: Էդ ամեն ինչը ճշտի՛, նո՛ր զանգի»: Այս արհամարհական ճոռոմաբանությունից հետո պարոն Մնացականյանը անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին:Մեզ մնում է ավելացնել սեփական տեղեկությունները առ այն, որ Գագիկ Ավդալյանը Թալինի քաղաքապետի փեսան է, Երեւանում գտնվող «Մայամի» ռեստորանի սեփականատերերից մեկը: Ահա թե ովքեր են արժեւորվում մեր օրերում:




Լրահոս