Զգուշացում վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ են Գեղանիստ-Սպանդարյան և Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արթիկ-Նորաշեն և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Տավուշի, Սյունիքի մարզերում և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆՀյուսիսայինՕսիայիՀանրապետության գլխավորվարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհըբացէբոլորտեսակիավտոմեքենաներիհամար:




Լրահոս