ՖՈՏՈ. «Եթե դիվերսիա լինի, հիշե′ք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է». այսօր Արմենակ Ուրֆանյանը կդառնար 28 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքի hամար կապիտան Արմենակ Ուրֆանյանը չխնայեց ամենաթանկը՝ կյանքը: Կռվեց և զոհվեց հերոսի նման: Ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոս Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, հունվարի 28-ին Երևանում:

Արմենակը՝ 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել։ 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր։ Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Կապիտան Ուրֆանյանը՝ 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։




Լրահոս