Երբ տեղի կունենա Հենրիխ Մխիթարյանի դեբյուտը «Արսենալի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ չի որոշել՝ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Սուոնսիի» դեմ խաղին, թե ոչ:

«Ես դեռ չեմ որոշել: Այդ հարցի կապակցությամբ մենք որոշում կկայացնենք երկուշաբթի: Նա պատրաստ է խաղին և երևում է, որ նա հիասքանչ ֆուտբոլիստ է»,- նշել է Վենգերը:

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին: ԱՊԼ-ի 24 տուրերից հետո «Արսենալը» հավաքելով 42 միավոր՝ գրավում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:




Լրահոս