ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՄարտի 9-ին «Ժառանգություն»-ը ՀՔԾ-ին  հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու, որով պահանջվելու է  քրեական գործ հարուցել մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպը եւ անվերապահ  զորակցություն հայտնել «խոշտանգված պատգամավորներին` անկախ նրանց քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից»:ԵԹԵ«Եթե Կոնգրեսն էլ չգնա ռադիկալ քայլերի ու ռադիկալ լուծումների, ապա այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ թե ուշ այդ քայլերն արվելու են: Մեր նպատակն այն է, որ նման ընթացք չլինի եւ մենք կարողանանք ապահովել ժողովրդի արդարացի պահանջների իրականացումը սահուն քաղաքական գործընթացի միջոցով: Բայց նման պլան իրագործելու համար անհրաժեշտ է իշխանությունների փոխադարձ շահագրգռվածությունը: Եթե դա չլինի, ապա իշխանություններն իրենց ձեռքով բացելու են մուբարաքացման դուռը»,-երեկ «Լրագրին» հայտնել է ՀԱԿ համակարգողը: ԻՆՉԻ ՎՐԱ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸՀայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու  Վլադիմիր Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սոչիում ստորագրված հայտարարության վերաբերյալ նշել է, որ, ի տարբերություն նախկին բոլոր հայտարարությունների, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելն այս մեկում այլեւս հրամայական չէ, այլ ասվում է «կձգտեն»:Անհայտ է` ինչու է  Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ ուրախ ժամանց անցկացնում, եթե հանդիպումից մեկ օր առաջ ադրբեջանցիները եւս մեկ հայ զինվոր էին սպանել, իսկ մեկ ուրիշին`  վիրավորել: ՄԻ՛ ԾԱՄԻՐ ԵՂԲՈՐԴ ՄԻՍԸԵրեկվանից սկսվել է մեծ պահքի շրջանը, որի ժամանակ օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Մայր աթոռից հիշեցրել են, որ պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»։




Լրահոս