Հավատում եմ` մեր խաղաոճը կհամապատասխանի Մխիթարյանին. նա բարձրակարգ ֆուտբոլիստ է. Չեխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին, որն այսօր կարող է իր նորամուտը նշել լոնդոնյան ակումբի կազմում.

«Ես հավատում եմ, որ մեր խաղաոճը կհամապատասխանի նրան»,- ասել է Չեխն ու շարունակել.

«Երբ նայեք նրա ելույթներին Դոնեցկի «Շախտյորում» կամ Հայաստանի հավաքականում կամ էլ հատկապես Դորտմունդի «Բորուսիայում», կտեսնեք, թե նա որքան բարձրակարգ խաղացող է` գնդակի հետ աշխատելու իր ունակությամբ և արագությամբ: Հուսով եմ` այստեղ նա կկարողանա ցուցադրել իր իրական որակները:

Նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Նա նաև շատ հմուտ և արագաշարժ է: Շատ անգամներ եմ Մխիթարյանի դեմ խաղացել նաև Չեխիայի հավաքականի կազմում և գիտեմ, որ նա շատ լավն է»,- Չեխի խոսքերն է փոխանցում «Evening Standard»-ը:

Հիշեցնենք` Մխիթարյանը, որը վերջերս է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ», այսօր կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «զինագործների» կազմում` մասնակցելով «Սուոնսիի Սիթիի» հետ ԱՊԼ-ի հերթական տուրի խաղին:




Լրահոս