ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի` Նուբարաշենի ՔԿՀ-ի կարանտինում պահվելու 7-օրյա ժամկետը:Հայաստանյան արդարադատության պայմաններին ու «ավանդույթներին» քիչ թե շատ ծանոթ տեղեկացվածների գնահատմամբ այս կարանտինը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, ԱԱԾ ներկայացուցիչ Սերոբ Հարությունյանի իրավասության տակ: Կարանտինը վատ համբավ ունի այն առումով, որ այստեղ մի քանի օր պահվելով` շատերը չեն դիմանում օպերների, «ուտկա»-ների, հոգեբանների ու մյուսների «մշակումներին» եւ շատ դեպքերում տալիս են ինքնախոստովանական ցուցմունքեր: Իսկ, ասենք, «չկոտրվողներին» այս կարանտինից հետո այնպիսի խցեր են գցում, որտեղ կյանքի ու առողջության համար այնքան էլ անվտանգ չի լինում:Մարտի 3-ին Տ.Փոստանջյանին տեսակցելու եւ նրա կեցության պայմաններին  ծանոթանալու համար ԱԱԾ մեկուսարան այցելած «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ կարանտինի խուցը նկուղային էր եւ պայմանները` վատ: «Ժառանգություն» կուսակցությունում, ինչպես նաեւ Տիգրանի հարազատները երեկվա դրությամբ տվյալներ չունեին, թե Սերոբի գլխավորությամբ ինչ «մշակումներ» կամ այդպիսի փորձեր էին արել կարանտինում: Այդուհանդերձ, Տիգրան Փոստանջյանի  պաշտպան Հայկ Ալումյանը 1-ին am.-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալի  անվտանգության առումով մտահոգություն ունի: Ավելին, նա  ոչինչ չէր  բացառել` ասելով. «Մենք չգիտենք` ինչ ենթատեքստ կա այդ տեղափոխման մեջ, դրա համար մենք ամեն ենթադրություն կարող ենք անել  եւ ամեն վտանգ կարող ենք կանխատեսել»:Ա.Դ.




Լրահոս