Ընդամենը ձու և բամբակ. ազատվեք կախ ընկած կոպերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիքի հետ՝ կոպերը կարող են կախվել։ Դրա հետևանքով՝ աչքերն ուռած են թվում։ Բացի այդ՝ աչքերի տակ կարող են մուգ շրջանակներ առաջանալ, որոնք ևս տգեղացնում են արտաքինը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս փոփոխություններն առաջանում են մի խումբ գործոնների ազդեցությամբ։

Դրանց շարքում են նաև անհավասարակաշռված սննդակարգը. հանքանյութերի ու վիտամինների անբավարար քանակը կարող է մաշկի վնասման հանգեցնել։ Մեծ նշանակություն ունի նաև գենետիկ գործոնը։

Մաշկաբանները կարող են դեղամիջոցներ նշանակել աչքերի այտուցվածությունը նվազեցնելու համար, բայց կան նաև բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել այս տհաճ խնդրից։

Հարկավոր է

1 ձվի սպիտակուց
բամբակ։

Ինչպես օգտագործել

Մաքրեք կոպերը։
Բամբակը թրջեք սպիտակուցով, քսեք կոպին։
Աչքերը բարձրացրեք, մինչև սպիտակուցն ամբողջությամբ չորանա։




Լրահոս