Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի՞ Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հանդիպում: «Պայմանավորվածություն չկա, բայց երկրորդ նախագահը հիմա Հայաստանում չէ: Կվերադառնա, գուցե ինչ-որ բան պարզվի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին Արմեն Սարգսյանի կողմից նման առաջարկ եղե՞լ է արդյոք, նա նշեց, որ անձամբ իր հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել:Քոչարյանը հավանաբար կվերադառնա շաբաթվա վերջին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս